Հիշում ե՞ք հնգյակից միակ ողջ մնացած աղջիկան Ռոզիին. նա միակ 2-ամյա հայուհին է, որն արդեն ունի իր սեփական….


Ռոզին միակ 2-ամյա հայուհին է, որն իր սեփական Instagram-յան էջն ունի։ Ծնողները բացել են այն, քանի որ իրենց դուստրն առանձնահատուկ է ինչպես իրենց, այնպես էլ ողջ Հայաստանի համար։ Երբ Ռոզին մեծանա, մայրիկն ու հայրիկն անպայման կպատմկեն նրան, թե ինչ հրաշք էր նրա ծնունդը։


Փոքրիկը Վարդան Կարապետյանի և Լուսինե Պողոսյանի ընտանիքում ծնված հինգ երեխաներից միակն է, ով ողջ է մնացել։ Չորս աղջիկ և մեկ տղա․ այսպիսի ծնունդ Հայաստանում առաջին անգամ էր տեղի ունեցել։

Գանձապահ Վարդանը և նրա կինը՝ Լուսինեն, բոլոր երեխաների համար անուններ էին որոշել՝ Լիլիթ, Աննա, Ռոզի, Թեհմինե և Արա։ Ողջ մնաց միայն Ռոզին Այժմ փոքրիկը նվերներ և խաղալիքներ է ստանում հինգի փոխարեն։

Ռոզին դեռևս շատ հետևորդներ չունի, բայց նրա ծնողներին դա չի հուզում։ Կարևորը, որ ողջ աշխարհը կկարողանա տեսնել, թե ինչպես է մեծանում այս յուրահատուկ երեխան՝ փոքրիկ հայուհին, ով ապրում է երեք քույրիկների և եղբոր փոխարեն ևս։

Իսկ երբ Ռոզին մեծանա, կսկսի ինքնուրույն վարել իր էջը։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *