Տիրոջ օրհնությամբ ու ողորմությամբ բարի և խաղաղ գիշեր ամենքիս սիրելի՛ բարեկամներ 👼👼🙏💗


Մարիամը կանգնած էր գերեզմանի դուրսը և լաց էր լինում. եւ մինչդեռ լաց էր լինում, կռացավ դեպի գերեզմանը և տեսավ երկու հրեշտակներ՝ սպիտակների մեջ, որոնք նստել էին՝ մեկը սնարին և մյուսը ոտքերի մոտ՝ այնտեղ, ուր Հիսուսի մարմինն էր եղել:
Եվ նրան ասացին. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս»: Նա նրանց ասաց. «Որովհետև իմ Տիրոջը գերեզմանից վերցրել են, եւ չգիտեմ՝ նրան ուր են դրել»:
Երբ այս ասաց, դեպի ետևի կողմը դարձավ ու տեսավ Հիսուսին, որ կանգնած էր. բայց չէր իմանում, որ Հիսուսն է:
Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լալիս, ո՞ւմ ես փնտրում»: Նրան այնպես թվաց, թե պարտիզպանն է. և ասաց նրան. «Տէ՛ր, եթե դու ես Նրան վերցրել, ասա՛ ինձ. ո՞ւր ես դրել Նրան, որպեսզի ես Նրան վերցնեմ»:
Հիսուս նրան ասաց՝ Մարիա՛մ:
Եւ նա դարձավ ու եբրայերեն նրան ասաց՝ Ռաբբունի՛ (որ թարգմանվում է վարդապետ):
Հիսուս նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. ուրեմն, գնա դու իմ եղբայրների մոտ ու նրանց ասա, որ ես բարձրանում եմ դեպի իմ Հայրը եւ ձեր Հայրը, դեպի իմ Աստուածը եւ ձեր Աստուածը»:
Մարիամ Մագդաղենացին եկավ և աշակերտներին պատմեց, որ ինքը Տիրոջը տեսել է, և նա իրեն այս բաներն է ասել:Հովհաննես 20։11֊18


Աւետարան ըստ Մատթէոսի 28.1-20

Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը, երկնքից իջնելով, մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա:
Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը:
Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան:
Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց.

«Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ Նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր. եկէք տեսէ՛ք այն տեղը, ուր պառկած էր:
Եվ իսկույն գնացեք ասացե՛ք նրա աշակերտներին, թե հարություն առավ. և ահա նա ձեզնից առաջ գնում է Գալիլիա. այնտեղ նրան կտեսնեք: Ահա ասացի ձեզ»:

Եվ իսկույն ահով և մեծ ուրախությամբ գերեզմանից դուրս ելնելով՝ վազեցին աշակերտներին պատմելու:
Եվ հանկարծ Հիսուս նրանց դիմաց ելավ ու ասաց. «Ողջո՜յն ձեզ». և նրանք մոտենալով՝ նրա ոտքերին փարվեցին ու երկրպագեցին նրան:
Այն ժամանակ Հիսուս նրանց ասաց. «Մի՛ վախեցեք. գնացեք ասացե՛ք իմ եղբայրներին, որ գնան Գալիլիա և այնտեղ ինձ տեսնեն»:
Երբ նրանք գնացին, ահա զինվորներից ոմանք քաղաք եկան ու քահանայապետներին պատմեցին այն բոլորը, ինչ որ պատահել էր:

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *