Աղոթիր…Աստված ամեն պահի եւ ամենուր լսում է քեզ, դու միայն աղոթիր ու հավատա…🙏🙏🙏


Մեծ հրաշք է, որ հողողեն մարդն իր սուրբ աղոթքի մեջ Աստծո հետ է խոսում: Երանի՜ այն մարդուն, ով ամեն ժամ Աստծո առջև ապաշխարություն ունի: Դրանից ավելի ի՞նչ քաղցրություն կգտնվի, ի՞նչն է փափագելի, քան նման երանությունը, երբ հոգին տեսնում է Աստծուն՝ Նրան աղոթելով: Երբ հոգով ցանկանա, պաղատանքներում միշտ Նրան կտեսնի, Նրա հետ կխոսի ցերեկը և գիշերը: Անկողոպտելի գանձ է Աստծո սերը, անճառելի ուրախություն. բերկրում է այն հոգին, որն ունի այդ սերը՝ ոչ թե մեկ օրվա, այլ ամբողջ կյանքի և բոլոր օրերի համար:


Ս. Եփրեմ Ասորի

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.
Ամեն

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *